
ՌԴ Պետդումայի պատգամավորների պատվիրակությունը ժամանել է Սիրիա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այցի ընթացքում պատգամավորները կհանդիպեն Սիրիայի խորհրդարանի ներկայացուցիչների և երկրի ղեկավար Բաշար Ասադի հետ:
«Մենք, թերևս, ամենապատասխանատու ուղևորությունը կունենանք: Մենք կարծում ենք, որ այժմ ամենահարմար պահն է մեր պատվիրակության համար՝ կապված հրադադարի սկզբի հետ, որը ձեռք բերվեց Աստանայում բանակցությունների ընթացքում»,-լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավորներից մեկը:
Նա նշել է, որ պատգամավորները Սիրիայի այցի ընթացքում մտադիր են քննարկել Սիրիայում քաղաքական կարգի մի շարք հարցեր: