Թուրքիայում «Իսլամական պետության» ադրբեջանցի գրոհայիններ են ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Բուրսա նահանգում հակաահաբեկչական օպերացիա է անցկացվել: Օպերացիայի արդյունքում 105 մարդ է ձերբակալվել, փոխանցում է թուրքական Anadolu գործակալությունը:

Հաղորդվում է, որ վերջիններս կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:

Ձերբակալվածներից 59-ն օտարերկրացիներ են,  նրանց թվում՝ Սիրիայի 51, Ռուսաստանի մեկ, Թուրքմենստանի 4 և Ադրբեջանի 3 քաղաքացի:




Լրահոս