
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը դուր չի եկել, որ Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի` «Սելտայի» հետ արտագնա հանդիպումը հետաձգվել է եղանակային վատ պայմանների պատճառով:
«Արքայական ակումբի» նախագահը և նրա աշխատակիցները կարծում են, որ հանդիպումը կարող էր կայանալ: Նրանք գտնում են, որ ստադիոնի վնասված մասերը կարող էին վերականգնվել մինչև հանդիպման մեկնարկը: