
Այսօրվանից սկսվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների և դաշինքների կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը: Սակայն հենց առաջին օրը դեռևս ոչ մի կուսակցություն կամ դաշինք անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացրել:
Այս մասին ArmLur.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Հավելենք, որ կուսակցությունները եւ դաշինքները համապատասծան փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ փետրվարի 16-ը: