Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանիլոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն որոշում է կայացրել 25-ամյա բրազիլացու տրանսֆերը վաճառելու հարցում:
Diario Gol-ը հայտնում է, որ Դանիլոն, ով իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում Մադրիդում, չի կարողանում իր խաղով գոհացնել ակումբի ղեկավարությանը: