
Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամրապնդել հարձակման գիծը: Goal.com-ը: հայտնում է, որ փարիզյան ակումբը մտադիր է ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին («Արսենալ») և Սերխիո Ագուերոյին («Մանչեսթեր Սիթի»):
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ի ղեկավարությունն Ագուերոյի գործակալների հետ կապի մեջ է դեռ 2016 թվականի հոկտեմբերից: Ինչ վերաբերում է Սանչեսին, ապա չիլիացու պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականին: