
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված՝ ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 2017 թ. փետրվարի 16-ը, ուստի նշված ժամանակահատվածում վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ ապահովելու համար՝ Անձնագրային և վիզաների վարչությունը, ինչպես և տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են նաև շաբաթ և կիրակի օրերին՝ փետրվարի 11-ին և 12-ին, ժամը 9-ից 18-ը: Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու: