«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկվանից մեկնարկեցին խորհրդարանական ընտրությունների առաջադրումները. մինչեւ 2017 թվականի փետրվարի 16-ը ԱԺ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերը ԿԸՀ պետք է ներկայացնեն իրենց համամասնական եւ ռեյտինգային ցուցակները: ԱԺ այս ընտրությունները, առանց չափազանցելու, կարելի է համարել համապետական ամենակարեւոր միջոցառումը: Քանի որ խորհրդարանական այս ընտրությունների արդյունքում է ձեւավորվելու Հայաստանի առաջիկա հինգ տարիների իշխանությունը. նոր Սահմանադրությամբ անցում ենք կատարելու խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ այլեւս չեն անցկացվելու նախագահական ընտրություններ, եւ քաղաքացիներն ընտրելու են պատգամավորներ ՀՀ 13 ընտրատարածքներից:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ճշտեց, որ երեկվա դրությամբ որեւէ առաջադրում դեռ չի եղել: Սակայն ԱԺ ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժերը մեծ հաշվով հայտնի են` իշխող ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքը, Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվելք դաշինքը /որի անունը դեռ հայտնի չէ/, «Ելք» դաշինքը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: