Մաքսիմ Հակոբյանի հովանավորյալը կլքի ԱԺ-ն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ի օդիոզ դեմքերը երեկ խորհրդարանում գլխապատառ փախչում էին ընտրություններին առաջադրվելու մասին հարցերից։ Ռեկորդակիրը «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանն էր, ով ԱԺ աստիճանները չորս-չորս էր իջնում։ Բանն այն է, որ քանի դեռ չի հրապարակվել ցուցակը, որեւէ մեկն իր «վրա չի վերցնում» հայտարարություն անելու համարձակությունը։ Իսկ ցուցակը, ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, դեռ քննարկումների փուլում է։

Երեկ մեր հարցին միայն սյունեցի պատգամավոր Արմեն Կարապետյանն էր, որ հստակ պատասխանեց, թե ինքը չի առաջադրվելու հաջորդ ընտրություններին՝ ոչ ռեյտինգային, ոչ էլ մեծ ցուցակում։ Ինչո՞ւ։ «Այլ գործի եմ անցնելու»։ Կարապետյանը չասաց, թե ինչ գործի։ Հիշեցնենք, որ նա Մաքսիմ Հակոբյանի հովանավորյալն էր, իսկ Հակոբյանի դիրքերը վերջին տարիներին թուլացել են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս