Մհեր Սեդրակյանը որոշել է «զադնի չդնել». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ հոգեհանգստին Սերժ Սարգսյանը նախօրեին չի մասնակցել, փոխարենը ներկա են եղել Հովիկ Աբրահամյանը, որը ոչ վաղ անցյալում Մհեր Սեդրակյանի հետ խուլ հակամարտության մեջ էր, ինչպես նաեւ Գագիկ Ծառուկյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը եւ այլք։ Ի դեպ, չնայած Մհեր Սեդրակյանի նկատմամբ գործադրվող ճնշումներին, մեր տեղեկություններով, նա որոշել է «զադնի չդնել», թեեւ տարբեր տեղերում ասում է, որ որդին՝ Դավիթը, չի ենթարկվում իրեն եւ որոշել է առաջադրվել «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակով։ Նշենք, որ Մհեր Սեդրակյանի քույրը տեւական ժամանակ հիվանդ էր, եւ եղբայրն զբաղված էր քրոջ առողջական խնդիրներով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս