«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու է ՀԱԿ-ի ցուցակով։ Թե ցուցակի որ հորիզոնականը կզբաղեցնի, դեռ պարզ չէ։ Այս պահին միայն հստակ է, որ ՀԱԿ ցուցակի առաջին հորիզոնականում Լևոն Տեր-Պետրոսյանն է, իսկ երկրորդում՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։ Մի բան սակայն հստակ է, որ Արսենյանը անցողիկ տեղում է լինելու, քանի որ հենց նա է հոգալու ՀԱԿ-ի նախընտրական ծախսերը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: