Փետրվարի 7 ը համացանցում հայատառ գրելու օրն է. նախաձեռնությունը հինգ տարեկան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախաձեռնությունը  մեկնարկել  է 2012թ-ի  փետրվարի 7-ին,  ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված մեկ գրառումով, որովառաջարկվում էր փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր, այն պետք է սկիզբ դներ վիրտուալ հարթակներում մեսոպատառհայերենի տարածմանը: Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ։

Հայատառ գրելու կոչարվել է նաև ազգային ժողովում, բջջային օպերատորներից մեկն իր բաժանորդներին արդեն ուղարկում է հայատառ կարճհաղորդագրություններ, թեման հետաքրքրել է նաև արտասահմանյան մամուլին։ Լուծված է նաև մեսրոպատառ հայերենով  գրելունխոչընդոտող  տեխնիկական հարցերը՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր կարելի է գրել մեսրոպատառ հայերեն, անվճարհասանելի են նաև համապատասխան ծրագրերը:

Նախաձեռնության անդամների և մեզ հետ համակարծիք մարդկանց անունից մեկ անգամ ևս խնդրում ենք  բոլորին, պետական և մասնավորկազմակերպությունների աշխատակիցներին համացանցում հայերեն գրել բացառապես մեսրոպատառ։ Առանձնահատուկ շնորհակակություն լրատվամիջոցներին՝ մեր աշխատանքները լուսաբանելու և հայատառ գրելը քարոզելու գործում ցուցաբերած անգնահատելի աջակցությանհամար։

Փետրվարի 7 ը համացանցում հայատառ գրելու նախաձեռնություն

Լուսանկարում` Զոհրապ Եգանյանն է:




Լրահոս