
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր ադմինիստրացիան վճռականորեն աջակցում է ՆԱՏՕ-ին, փոխանցում է Fox News-ը:
«Մենք վճռականորեն աջակցում ենք ՆԱՏՕ-ին: Մենք միայն խնդրում ենք, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրները լիարժեք ֆինանսական ներդրում ունենան»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով ամերիկյան ռազմաօդային ուժերի Մաքդիլ բազայում:
Ավելի վաղ Թրամփի հետ հանդիպումից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Թրամփը «100 տոկոսով աջակցում է ՆԱՏՕ-ին»: