Սպիտակ տունը հրապարակել է ահաբեկչությունների ցանկը, որի մասին լռում են ԶԼՄ-ները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակ տունը հրապարակել է ահաբեկչությունների ցանկը, որի մասին, ըստ Սպիտակ տան, լռում են ԶԼՄ-ները: Ցուցակում են հայտնվել համեմատաբար քիչ հայտնի իրադարձություններ, ինչպես նաև հարձակումներ, որոնք մտել են վերջին տարիներին համաշխարհային գլխավոր նորությունների ցուցակում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին նրանում, որ լռում են ահաբեկչությունների մասին: «Ահաբեկչությունների մասին հաճախ չեն հայտնում, և շատ դեպքերում անարդար մամուլը չի ցանկանում հայտնել այդ մասին»,-ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում զինծառայողների առջև:

Ցուցակում 78 ահաբեկչություն է ներառված, որոնք տեղի են ունեցել 2014-2016թթ.:

Հիշատակվում են նաև ահաբեկչություններ, որոնք բավականին հայտնի են և լուսաբանվել են մամուլում: Օրինակ՝ 2014թ. Օտտավայում տեղի ունեցած սպանությունը կամ 2015թ. Տեխասում ցուցահանդեսի ժամանակ պոտենցիալ ահաբեկիչների ոչնչացումը:




Լրահոս