Իրանի և Ռուսաստանի միջև առանց վիզային ռեժիմի սահմանման մասին երկկողմ համաձայնագիր է պլանավորվում ստորագրել Մոսկվա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցի ընթացքում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջաղարյանը:
«Այդ այցի շրջանակներում պլանավորվում է մի շարք երկկողմ համաձայնագրեր ստորագրել: Ներկա պահին կողմերն ակտիվ աշխատում են նման փաստաթղթերի ձևակերպման վրա: Հատկանշական է, թերևս, առանց վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը երկու երկրների միեջև տուրիստական խմբի կազմում (5-50 մարդ): Այդ համաձայնագիրը հատկապես կարևոր է, քանի որ այն կնպաստի Իրանից Ռուսաստան տուրիստական հոսքի զգալի աճին»,-ասել է դիվանագետը: