
Երեկ մեկնարկեց այս գումարման ԱԺ-ի վերջին նստաշրջանի առաջին քառօրյան: Սակայն մեծ է հավանականությունը, որ սա կլինի այս ԱԺ-ի վերջին քառօրյան, քանի որ հաջորդ անգամ արդեն նախընտրական քարոզարշավի պատճառով հազիվ թե քվորում ապահովվի, եւ նիստերը կայանան: Երեկ էլ, ի դեպ, ԱԺ նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց դահլիճում հատուկենտ թվով մարդիկ էին մնացել: Իսկ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անընդհատ պահանջում էր պատգամավորներին վերադառնալ դահլիճ, քանի որ քվեարկություն է լինելու, սակայն նրա հորդորներն այդպես էլ որեւէ մեկը չլսեց:
Եվ այսքանից հետո պատգամավորները ցանկանում են կրկին առաջադրվել ու մնալ խորհրդարանում: