
Ընտրությունների օրն ապրիլի երկուսին նշանակելը հակասահմանադրական ճանաչելու պահանջով ՍԴ դիմելու համար ձևաթուղթը մինչ այս պահը ստորագրել է 14 պատգամավոր, քիչ անց կստորագրեն ևս երկուսը` Խաչատուր Քոքոբելյանն ու Էդմոն Մարուքյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Վերջինս նշեց, թե ՍԴ դիմելու հստակ ժամկետային սահմանափակումներ չկան, իրենք մինչև քառօրյայի ավարտ կսպասեն` անհրաժեշտ 27 ստորագրությունները հավաքելու համար: Մանուկյանի խոսքով` ՀԱԿ-ը հստակ որոշել է՝ թեկուզ օրը չփոխվի, իրենք կմասնակցեն ընտրություններին, սակայն անհրաժեշտ թվով ստորագրություններ չհավաքելու դեպքում հետագա քայլերի շուրջ չեն մտորել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: