
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր երկրորդ հանդիպումն է ունեցել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ: Այս առնչությամբ պատգամավորը հայտնում է, որ հանդիպումը կայացել է բանանի շուկայում համատեղ քննության շրջանակներում:
Փաշինյանը հայտնեց, որ քննարկվել են փետրվարի 2-ի իր գրության մեջ հիշատակված հարցերը: «Հնարավորինս արագ կամփոփեմ հավաքված տեղեկատվությունը եւ կներկայացնեմ հանրությանը: Սպասեք ապշեցուցիչ նորությունների», – հավելեց նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես բարձրաձայնել է մենաշնորհի խնդրի մասին, իսկ ՊԵԿ նախագահն էլ առաջարկել է համատեղ քննարկել խնդիրը: