
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 8-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Վարդաշեն, Մուշավան թաղամասերի, Սարի Թաղի 1-ից-28 փողոցների և 28-րդ փողոցի նրբանցքի, Դավիթ Բեկի փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ