ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր էջում գրել է, որ չգիտի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև գործարքներ չունի Ռուսաստանի հետ, փոխանցում է Gazeta-ն:
ԱՄՆ նախագահը հերթական անգամ Իրանը աշխարհում համար մեկ ահաբեկչական պետություն է անվանել:
«Ես չգիտեմ Պուտինին, ես գործարքներ չունեմ Ռուսաստանի հետ, իսկ բոլոր ատողները խելագարվում են, ընդ որում, նախկին նախագահ Օբաման կարող է գործարքներ կնքել «համար մեկ ահաբեկիչ» Իրանի հետ, ապա խնդիր չկա»,-գրել է նա:
I don't know Putin, have no deals in Russia, and the haters are going crazy – yet Obama can make a deal with Iran, #1 in terror, no problem!
— Donald J. Trump (@realDonaldTrump) February 7, 2017
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պատասխանել էր Թրամփին՝ նշելով, որ Իրանը երբեք չի առանձնացել ահաբեկիչների հետ կապով: