Armenian text to speach

Ռուսաստանի օդատիեզերական ուժերում անսպասելի ստուգումներ են սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ նախագահ, զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինի հրամանով Ռուսաստանի օդատիեզերական ուժերում անսպասելի ստուգումներ են սկսվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՌԴ նախագահի որոշման համաձայն՝ ռազմական ղեկավարման պատրաստվածության գնահատման համար օդատիեզերական ուժերում անսպասելի ստուգումներ են սկսվել ուսումնամարտական խնդիրների իրականացման համար»,-ասել է Շոյգուն:

Շոյգուն կոչ է արել ստուգման ընթացքում ապահովել անվտանգության պահանջների պահպանման խիստ հսկողությունը, զենքի և զինամթերքի պահպանումը և թույլ չտալ բացասական ազդեցություն բնական միջավայրի վրա:




Լրահոս