Ընտրություններին ընդառաջ Ռամկավար-ազատական կուսակցությունում կռիվ է ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռամկավար-ազատական կուսակցությունում կռիվ է ընկել։ ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանն ու կուսակցության կենտրոնական վարչության անդամ, փոխատենապետ Լևոն Բլխյանը հրավիրված մամուլիս ասուլիսի ժամանակ փորձում էին պարզել, թե ով է իրական ռամկավարը։

Կռիվն սկսվեց այն պահից, երբ Հակոբ Ավետիքյանի ղեկավարած կուսակցությունը, հայտարարեց, որ միանում է «Ծառուկյանի դաշինքին»։

Պատճառն այն է, որ Հակոբ Ավետիքյանի ղեկավարած Ռամկավար ազատական կուսակցությունն իրավունք չունի հայտարարություններ հնչեցնել սփյուռքահայ կառույցի՝ ՌԱԿ կենտրոնական վարչության անունից:

Բլխյանն ասաց, որ ՌԱԿ-ը Հայաստանում ներկայացվող քաղաքական կառույց չունի, իսկ դրա անվան տակ հանդես եկող ուժը, որը հայտարարել է, թե մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ուղեգծից շեղվել է:

Հակոբ Ավետիքյանն էլ նշեց, որ ինքն է ներկայացնում Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը և շուրջ 3 ամիս առաջ «Կուսակցությունների մասին» օրենքով գործունեություն ծավալելու պաշտոնական թույլտվություն է ստացել, ու գրանցվել է որպես կենտրոնական վարչություն:

Վերջինս  խոստացավ առաջիկա օրերին հանդես գալ մամուլի ասուլիսով և վերջնականապես պարզաբանել իրավիճակը և հեռացավ ասուլիսի սրահից։




Լրահոս