Միջազգային լրատվամիջոցները բուռն քննադատությունների են եթարկում այս օրերին թուրքական մեդիայում օրերս հայտնված մի լուսանկար, որում ներկայացվում է, թե ինչպես են երկու թուրք երիտասարդ ականջները կտրած, խեղճացած շատ կողքին լուսանկարվել՝ ձեռքում պահելով նրանց ականջները:
Լրատվամիջոցները նշում են, որ թուրքական օրենսդրությամբ կենդանիների հետ այսպես վարվելու համար սահմանվում է պատիժ 1000 ԱՄՆ դոլարի չափով:
Իսկ լուսանկարում ակնհայտ երևում է, թե ինչ հոգեբանական վիճակում է գտնվում շունը, և հղում անելով գիտնականներին՝ լրատվամիջոցները նշում են, որ շների հոգեբանությունը համեմատվում է երեխաների հոգեբանության հետ:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ մասնագետները խնդիր են բարձրացրել, որ պետք է օրենքը վերանայվի, խստացվի և կենդանիների պաշտպանությունը Թուրքիայում ավելի լուրջ հարթակ տարվի: Կենդանիների հետ նման պահվածքը միջազգային ատյաններում անթույլատրելի են համարում:
Ի դեպ, աղբյուրները նշում են նաև, որ լուսանկարում պատկերված երիտասարդները շուն կռվացնողներ են, և շան ականջները կտրելով ու ստորացնելով նրանք պատժել են պարտված կենդանուն:
Այսպիսով՝ մասնագետները եկել են եզրահանգման, որ պետք է վերացնել նաև շուն կռվացնելու երևույթը:
Եվ համեմատություն է տարվում նաև Թուրքիայից սնվող Իսլամական պետության հետ՝ նշելով, որ ԻԼԻՊ-ը մարդկանց հետ է նման կերպ վարվում, իսկ թուրք երիտասարդները՝ կենդանիների: Ըստ երևույթին՝ նման դաժան դաստիարակություն թուրք հասարակությունում տրվում է վաղ տարիքից: