Մոսկվայի Ֆիլյովսկի փողոցում ծեծելով սպանել են ոչ ավանդական բժշկության կլինիկայի սեփականատիրոջը՝ Անդրեյ Իստոմինին, փոխանցում է NTV-ն:
Ենթադրվում է, որ հեքիմի սպանությունը կարող էր կազմակերպել նրանից դժգոհ հաճախորդուհին:
Տեսանկարահանող սարքերը ֆիքսել են սպանության պահը: Մարդասպանները երկուսն են եղել: Նրանցից մեկը հեքիմին գցել է ձյան մեջ, մյուսը սկսել է ծեծել բիտայով, մինչև տղամարդը կորցրել է գիտակցությունը: