ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԸՀ-ն հաստատեց. տեսանկարահանում կապահովվի միայն 1500 ընտրատեղամասերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ»- ընկերությանը թույլտվություն տրվեց Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում  և միաժամանակյա համացանցային հեռարձակում տալու մասին:

Ինչպես հայտնի է` ընտրատեղամասերում ապրիլի 2-ին ուղիղ հեռարձակում և տեսանկարահանում  կապահովվի Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։ Այս հարցով ստեղծված ընդդիմադիրների և իշխանության ներկայացուցիչների հանձնաժողովը որոշել էր՝  բավարարվելով եղած ֆինանսական միջոցներով, նկարահանում ապահովել ոչ թե բոլոր շուրջ 2000, այլ առնվազն 1500 ընտրատեղամասերում, այսինքն 500 ընտրատեղամասեր կմնան առանց տեսանկարահանման:

Մանրամասները՝  տեսանյութում:




Լրահոս