ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը լքել է ՀՀՇ կուսակցությունը:
Հիշեցնենք, որ ՀՀՇ-ն որոշում էր կայացրել մաս կազմել «Ծառուկյան» դաշինքին և մասնակցել ընտրություններին, ինչից օրեր հետո Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, թե չի մասնակցի ընտրություններին, որից հետո էլ սկսեց տարածվել Արզումանյանի` ՀՀՇ-ից դուրս գալու մասին լուրերը:
ArmLur.am-ի հետ զրույցում Արզումանյանը նշեց, թե ամեն դեպքում իր որոշումը կապ չունի հենց ՀՀՇ-ի` «Ծառուկյան դաշինքին» միանալու հետ`ընդգծելով, սակայն, որ ինքն առհասարակ դեմ է ոչ գաղափարական դաշինքներին:
Հիշեցնենք, որ Արզումանյանը նախկինում եղել է ԱԻՄ-ական, հետո ՀՀՇ-ի վարչության նախագահը, այնուհետև «Ազատ դեմոկրատների» անդամ, հետո երբ ՀՀՇ-ն դարձավ ՀԱԿ, նա Արարատ Զուրաբյանի հետ միասին այնտեղից դուրս գալով նոր ՀՀՇ ստեղծեց: