
Պերմի «Ամկար»-ը հայտնել է, որ հայ պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հեռացել է թիմից ազատ գործակալի կարգավիճակով: Նշվում է, որ ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ խզվել է փոխադարձ համաձայնությամբ:
Հավելենք, որ 31-ամյա պաշտպանը ռուսական ակումբի հետ պայմանագիր էր կնքել երկու տարի առաջ և պերմցիների կազմում անցկացրել էր 13 հանդիպում: 2016-ին Արզումանյանը վարձավճարով հանդես է եկել Կարագանդայի «Շախտյորում»: