Սերժ Սարգսյանի փեսային պատկանող ընկերությունն է որոշելու` որոնք են լինելու այն փոքր 500 տեղամասերը, որտեղ վերահսկողություն չի լինի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման ու միաժամանակյա ինտերնետային հեռարձակման գործընթացը կազմակերպելու է «Յուքոմ» ընկերությունը, որի հիմնական սեփականատերը փաստացի Սերժ Սարգսյանի փեսան է` Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը:

Հիշեցնենք, որ հայաստանյան 2 հազար ընտրատեղամասերից 500-ում, այնուամենայնիվ, տեսախցիկներ չեն լինի: Իսկ թե ո՞ր տեղամասերը կլինեն դրանք, որոշելու է «Յուքոմը» այս գործընթացը կազմակերպող հայ-կանադական «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերության հետ: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանի փեսային պատկանող ընկերությունն է որոշելու` որոնք են լինելու այն փոքր 500 տեղամասերը, որտեղ վերահսկողություն չի լինի: «Որոշելու է ընկերությունը՝ համապատասխան հանձնաժողովի հետ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել էր գրություն՝ 1500 տեղամասերում նկարահանումների իրականացումների մասին, եւ թե կազմավորված 1500-ից որ մեկում կլինեն տեսախցիկները, ԿԸՀ-ն դրա հետ որեւէ առնչություն չունի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս