Որ դեպքում հնարավոր կլինի օտարերկրյա ներդրողներին համոզել, որ փող բերեն մեր երկիր. «Ժողովուդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուդ» օրաթերը գրում է. «ՀՀ տնտեսության մեջ շուրջ 850 միլիոն դոլարի ներդրումներ ներգրավելու վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունն այս օրերին լայն քննարկման առարկա է դարձել: Մասնագետների պնդմամբ՝ մինչդեռ անգամ 500-550 միլիոն դոլարի ներդրումների ծավալը իրոք կարող է բեկում մտցնել Հայաստանի տնտեսության մեջ, բայց դրա համար նախ եւ առաջ հարկավոր է՝ գումարներն էֆեկտիվ կառավարվեն, ինչի համար էլ իրապես երաշխիքներ են պետք:

Թերեւս այդ «բարաթ»-ի պատճառով էր, որ ՀՀ վարչապետը փորձեց սեփական օրինակով ավելի շատ ներքին ներդրողներին մոտիվացնել ու տեղից շարժել: «Ժողովուդ»-ը տեղեկացավ, որ Գյումրիում մոտ օրերս կսկսվեն կոնկրետ աշխատանքները: Թերեւս միայն այս դեպքում հնարավոր կլինի նաեւ օտարերկրյա ներդրողներին համոզել, որ փող բերեն մեր երկիր: Բայց այս ամենը կախված կլինի ընտրություններից, երբ հստակեցվի` «ով ով է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս