Ղեկավարի մեկ աթոռ` 600 հազար դրամով. «Կրթության ազգային ինստիտուտ»-ում լուրջ շռայլությունների են դիմելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտն» այս տարի պատրաստվում է լուրջ շռայլությունների դիմել, բնականաբար, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Օրինակ՝ նրանք նախատեսել են գնել ղեկավարի մեկ աթոռ` 600 հազար դրամով, կամ մոտ 2 հազար լիտր պրեմիում տեսակի բենզին, որը ռեգուլյար տեսակից թանկ է 20-30 դրամով:

«Կրթության ազգային ինստիտուտի» տնօրեն Նորայր Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե իրենց ծառայողական մեքենաները միայն պրեմիում տեսակի բենզինով են աշխատում, դրա համար էլ ստիպված դիմել են այդ քայլին: «Ռեգուլյարով հնարավոր չէ»,- ասել է նա: Իսկ հարցին, թե ո՞ւմ է սպասարկում այդ տարօրինակ մեքենան, Ղուկասյանը պատասխանել է. «Տնօրենին, այսինքն՝ ինձ»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս