Հանրապետական կուսակցությունում որոշել են «ինֆարկտի» հասցնել կուսակիցներին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունում որոշել են «ինֆարկտի» հասցնել կուսակիցներին և մինչև վերջին պահը չասել, թե ցուցակում որ հորիզոնականն են զբաղեցնում։ Այս հողի վրա որոշ օղիոզ ՀՀԿ-ականներ «դիլխոր» են, չգիտեն՝ սկսե՞լ քարոզարշավը, թե սպասել ցուցակին, որ հասկանան, թե ինչ ուժգնությամբ աշխատեն։ Ասում են անգամ, թե «ցուցակում որ համարն եմ լինելու, երբ կլինի ցուցակը» հարցին ՀՀԿ վերնախավից պատասխանել են՝ամսի 16-ին ԿԸՀ-ից կիմանաք։ ՀՀԿ-ականները կարծում են, որ իրենց հետ նման կերպ վարվելու պատճառը միակն է՝ «այդպես են անում, որ վերջին օրով չփախչենք կուսակցությունից»։

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, հավանաբար, այս շաբաթվա ընթացքում համամասնական ցուցակը կհրապարակվի։ «Երբ հրապարակվի, բոլորն էլ կիմանան, ինչումն է բանը։ Երբ որ կքննարկվի, երբ մշտական գործող մարմինը որոշում կընդունի, այդ ժամանակ էլ կհրապարակվի»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս