
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մ:
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն