Իրավիճակը վերահսկելի է. Դավիթ Բաբայանը` սահմանային լարվածության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած դիտարկման ժամանակ իր առաջնային դիրքեր դուրս չբերելուց հետո, շփման գծում նորից դիմել էր սադրիչ գործողությունների:

Ժամը 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության էր ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը: Բացի հրանոթներից ադրբեջանական զինուժը ինչպես արևելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետեր: Այս պահի դրությամբ, հրանոթներից և ականանետերից, ընդհանուր առմամբ, արձակվել էր 46 արկ, որից 22-ը հրանոթներից, 24-ը՝ ականանետերից:

ArmLur.am-ը սահմանային լարված իրավիճակի շուրջ զրուցեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: «Իրավիճակը վերահսկելի է: Հիմնականում խախտել են արևելյան սահմանի գրեթե ողջ երկայնքով»,-մեզ հետ զրույցում նշեց նա:

Ըստ Բաբայանի՝  ադրբեջանական կողմը իր ավանդական մեթոդները շարունակում էն պահպանել. «Ֆաշիստական, նացիստական պետութուն է, իսկ այդպիսի պետությունները հենց այդպիսի պահվածք էլ պետք է ցուցաբերեն: Ուրիշ բացատրություն սրան չկա: Կան որոշ հանգամանքեր, որոնք ավելի են խթանում նրանց նման պահվածքը, քանի որ այս տարի յուրահատուկ տարի է և ՛ իրենց պատմության և՛ մեր պատմության մեջ»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս