Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Լապշինին քննչական մեկուսարան են տեղափոխել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով երեկ հատուկ չվերթով Մինսկից Բաքու էր տեղափոխվել, գտնվում է քննչական մեկուսարանում:

«Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով անօրինական այցելել էր «օկուպացված» տարածքներ, տեղափոխվել է Բաքվի համար մեկ քննչական մեկուսարան»,-հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:

Հիշեցնենք, որ Ա. Լապշինը ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Բելառուսում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրան ներկայացված մեղադրանքների համար կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ: Ադրբեջանը լրագրողին ներառել էր երկրի «սև ցուցակում» 2011-ին և 2012-ին Արցախ այցելելու համար:




Լրահոս