ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել անցած գիշեր, որի ընթացքում Սիրիայում համատեղ գործողությունների մասին համաձայնության են հասել, փոխանցում է NTV-ն:
«Երկու երկրների նախագահները համաձայնության են հասել սիրիական Ռաքքա և Էլ-Բաբ քաղաքներում համատեղ գործողությունների մասին: ԱՄՆ նախագահն իր աջակցությունն է հայտնել Թուրքիային՝ որպես ռազմավարական գործընկեր և ՆԱՏՕ-ի անդամ, և հայտարարել է, որ ողջունում է Թուրքիայի ներդրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նաև հաղորդվում է, որ Էրդողանն իր ամերիկացի գործընկերոջը հաջողություն է մաղթել ԱՄՆ նախագահի պաշտոնում: