Այսօր ArmLur.am-ն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե վերջինս որպես Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ի՞նչ է արել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնումը թույլ չտալու համար:
Շարմազանովը նշեց, որ սա խախտում է քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքի, և չի բխում տարածաշրջանի խաղաղության սկզբունքներին:
Հարցին՝ հստակ ի՞նչ եք արել այս ամենը թույլ չտալու համար, Շարմազանովը նշեց. «Այն, որ հայկական կողմը կբարձրացնի այս հարցը, մի գրամ չեմ կասածում: Հնարավոր բոլոր դիվանագիտական միջոցներն օգտագործվել են», – հայտարարեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան