
Երեկ Ժամը 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության էր ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը:
Բացի հրանոթներից ադրբեջանական զինուժը ինչպես արևելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետեր:
ArmLur.am-ին Ղարաբաղա-ադրբեջանական սահմանից հայտնի դարձավ, որ ռազմական գործողություններն այս պահին շարունակվում են, որի հետևանքով հայկական կողմը ունի մեկ զոհ:
Մանրամասները` այստեղ: