Հայաստանի ԱԳՆ-ն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի, որպեսզի այս նախադեպը շարունակություն չունենա. Աշոտ Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին երեքշաբթի հատուկ չվերթով Մինսկից տեղափոխել են Բաքու:

Այս առնչությամբ ArmLur.am-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեց` արդյո՞ք իրենց կառույցն արտասահմանի գործընկերների հետ քննարկել է խնդիր, և արդյո՞ք պատրաստվում են այս հարցը բարձրացնել:

Նրա խոսքով` առայժմ միայն մեկնաբանություններով և հարցազրույցներով են իրենց տեսակետն արտահայտում:

Ըստ նրա՝ այստեղ ավելի շատ անելիք ունեն միջազգային կազմակերպությունները, որովհետև ակնհայտ է, որ մարդու հիմնարար ազատություններից՝  խոսքի ազատությունը և տեղաշարժման ազատությունը խախտվել է. «Այս պարագայում, լրագրողն աշխատում է հետխորհրդային տարածաշրջանում, մանավանդ, որ խոսքը գնում է այնպիսի երկրի մասին, որն Ադրբեջանն է: Ես կո՛չ եմ արել միջազգային կազամերպություներին ակտիվություն ցուցաբերեն, ինչպես նաև տեր կանգնել Լապշինին, քանի որ նա այնպիսի հանցանք չի գործել, որի համար ենթարկվի քրեական պատասխանատվության»:

Աշոտ Մելիքյանի հավելմամբ՝ Հայաստանի ԱԳՆ-ն  պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի, որպեսզի այս նախադեպը շարունակություն չունենա:

Հիշեցնենք, որ Ա. Լապշինը ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Բելառուսում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրան ներկայացված մեղադրանքների համար կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ: Ադրբեջանը լրագրողին ներառել էր երկրի «սև ցուցակում» 2011-ին և 2012-ին Արցախ այցելելու համար:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս