Ռուսական կողմը խորը հիասթափություն է հայտնում այդ որոշման կապակցությամբ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լապշինի արտահանձնման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանին Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը:

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին փակ ռեժիմով վերանայելով գործը՝ չի բավարարել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջանին արտահանձնելու մասին Բելառուսի Գլխավոր դատախազության որոշումը:

Ռուսական կողմը խորը հիասթափություն է հայտնում այդ որոշման կապակցությամբ, որը չի համապատասխանում Ռուսաստանի և Բելառուսի դաշնակցական հարաբերությունների ոգուն: Մենք մտադիր ենք հետագայում ևս անհրաժեշտ միջոցներ կիրառել՝ Ռուսաստանի քաղաքացու շահերը պաշտպանելու համար»,-ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:




Լրահոս