
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կնոջ հետ վայելում է արձակուրդը Վիրջինյան կղզիներում, որոնցից մեկի սեփականատերը խոշոր Virgin ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնն է, փոխանցում է NTV-ն:
Լրագրողների տրամադրության տակ են հայտնվել լուսանկարներ և տեսագրություն ԱՄՆ նախկին նախագահի հանգստից: Կադրերում երևում է երջանիկ Օբաման, ով սերֆինգ է սովորում, և բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը: Կադրերում երևում է նաև, որ Օբաման և Բրենսոնը սերֆինգի մրցակցություն են կազմակերպել: