Լապշինի արտահանձնումից Ռուսաստանն ու Իսրայելը չեն տուժելու, քաղաքացին տուժելու է, բայց ո՛չ պետությունը. Արա Պապյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ա. Լապշինի արտահանձնումը Բելառուսից Բաքվին լուրջ խմորումներ է հասունացնում:

Այս առնչությամբ  ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Արա Պապյանի հետ:

Պարո՛ն Պապյան,  Ձեր կարծիքով ի՞նչ  պետք անեն մեր իշանություններն արդեն այսօր, երբ բլոգերը Բաքվի մեկուսարանում է: 

-Ես կարծում եմ, որ Հայաստանն էապես ուշացել է: Այն ժամանակ, երբ Բելառուսի նախագահը խոսեց Լապշինին հանձնելու մասին, մեր նախագահը պետք է պատասխաներ, ասելով՝ նման քայլերը կդիտվեն որպես դաշնակցային հարաբերությունների դեմ քայլեր և անընդունելի կլինեն: Այդ հայտարարությունները պետք է արվեին ավելի կոշտ: Ռուսը պետք է իմանար, որ նման քայլերը մեզ համար անընդունելի են: Ինչու՞, որովհետև շատերը փորձում են ներկայացնել, իբրև թե, բան չի եղել, բայց նրա արտահանձնումից Ռուսաստանն ու Իսրայելը չեն տուժելու, քաղաքացին տուժելու է, բայց ո՛չ պետությունը: Այս դեպքը և «հրեական պատիժը» Արցախ այցելելու համար վատ նախադեպ կստեղծի: Առաջինը կվախեցնի հնարավոր այցելուներին, նրանք այլևս չեն արտահայտվի Արցախի մասին, կամ գաղտնի կայցելեն:

Ըստ էության,  Ադրբեջանին հաջողվեց բելառուսական դատարանում ամրագրել, որ Լեռանային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է: Մերոնք, որևէ բան չարեցին: Չասացին երկիրը, որը ՝  չի կարողանում վերահսկել իր տարածքը, ապա նա կորցնում է իրավունքն այդ տարածքի նկատմամբ: Եթե, դուք դա համարում եք Ձեր տարածքը, ապա բարի լինեիք այնպես վերահսկեիք, որ Լապշինը չկարողանար մտնել Ձեր տարածքը: Այս ուղղությամբ մերոնք ոչինչ չարեցին: Տպավորություն է, որ նստած սպասում  են, որ ուրիշը պետք է իրենց փոխարեն անի: Հիմա էլ նստած, ինչ-որ կեղծ արդարացումներ  են փնտրում:

Ստեղծված իրավիճակը կարո՞ղ է դառնալ հակառակորդի կողմից սահմանում սադրիչ գործողությունների վերսկսման պատճառ: 

-Այս դեպքն ուղակիորեն չենք կարող ասել, որ ազդեցություն կարող է ունենալ: Ինքը՝ ուզում է իր զոհված դիվերսանտի դիակը,  ստանում է առանց պայմանի և նախապայմանի: Ախ՞ր մենք չենք մտածում, որ Բելառուսն ու Հայաստանը նույն Եվրասիական միության մեջ են: Սրան պատասխան մենք, առնվազն,  պետք է հայտարարեինք, որ այլևս աննպատակահարմար ենք գտնում մնալը ԵՏՄ-ի մեջ, քանի որ անընդունելի է նման դաշնակից ունենալը: Մենք գիտեինք, որ ամեն ինչ սրան էր տանելու, բայց ոչ մի պատասխան… Ամբողջ աշխարհը կիմանա, որ այսուհետ չարժե Արցախի հետ գործ ունենալ: Ալիևը հասավ նրան ինչին ուզում էր հասնել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս