ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա. ցուցարարները պահանջում են, որպեսզի Հայաստանում Բելառուսի դեսպանը հեռանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, տեղի է ունենում բողոքի ակցիա` կապված ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի` Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնելու հետ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող հայտնի բլոգերը Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա 2-րդ անգամ էր այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ էր կատարել Ադրբեջանի մասին` ներկայացնելով խնդիրները, որոնց ինքը բախվել էր այցելության ժամանակ, քննադատել քաղաքականությունը: Բլոգերը ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Բելառուսում՝ Ադրբեջանի պահանջով, ինչից հետո փետրվարի 7-ին Լապշինին հատուկ չվերթով տեղափոխել են Բաքու` դիմակավորված հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ։

Բողոքի ակցիան կարող եք դիտել  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս