Արման Թաթոյանն ու Եվրանեսթի համանախահահը քննարկել են լրագրողների և իրավապաշտպանների գործունեությունը Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Բրյուսելում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրանեսթում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար, Եվրանեսթի համանախագահ Ռեբեկա Հարմսի հետ:

Քննարկվել են հարցեր՝ կապված Հայաստանում խոսքի ազատության և լրագրողական աշխատանքի հետ: Մանրամասն քննարկվել է նաև լրագրողների և իրավապաշտպանների գործունեությունը Արցախում: Արման Թաթոյանի կողմից հատկապես կարևորվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցության հարցը միջազգային հանդիպումներին, ինչպես նաև փոխանցվել են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի զեկույցները ապրիլյան դաժանությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Ռեբեկա Հարմսը հայտարարել է, որ խոսքի ազատությունը ամենուրեք, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում պետք է պաշտպանված լինի: Կարևորվել է, որ դրանք եվրոպական արժեքներ են և ունեն համընդհանուր նշանակություն:

Քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և ԵՄ-ի հետ համագործակցության հարցեր: Ձեռք են բերվել հետագա համատեղ գործողությունների վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավուննքրեի պաշտպանի հետ համատեղ:




Լրահոս