
Իսրայելցի և ռուս դիվանագետներն աշխատում են, որպեսզի տեսակցեն բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով երեկ արտահանձնվեց Ադրբեջանին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Քսենիա Սվետլովան, ով մասնակցում է բլոգերի ազատ արձակման համար պայքարում:
«Նրա արտահանձնել են գերարագ տեմպերով, ներկա պահին ես կապի մեջ եմ նրա կնոջ հետ, մենք նույնիսկ չգիտենք, թե նա կոնկրետ որտեղ է գտնվում, նրա մոտ թույլ չեն տալիս Իսրայելի հյուպատոսին»,-ասել է Սվետլովան:
«Իսրայելի հյուպատոսությունն այդ ուղղությամբ աշխատում է, և ես գիտեմ, որ ՌԴ-ն նույնպես փորձում է տեսակցել նրան»,-հավելել է նա: