Երևանի «Արարատը» Ձորաղբյուրի մարզաբազայում շարունակում է նախապատրաստությունը Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածին:
Արարատցիները մարզվել են 2 խմբերով. խմբերը գլխավորել են Արկադի Անդրեասյանը և Արմեն Շահգելդյանը,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Անհատական ծրագրով են մարզվել վնասվածքներից ապաքինվող Վարդան Արզոյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արեգ Ազատյանը: