
Վերակազմյալ «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության» կենտրոնական վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ իրենց կուսակցությունը, մտահոգ լինելով երկրի բարեհաջող ապագայի համար արմատական սոցիալ-տնտեսական եւ քաղաքական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ եւ գտնելով, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող շարժումն ունի լրջագույն ներուժ՝ բեկում մտցնելու քաղաքական գործընթացներում, անկախ բանակցությունների վերջնարդյունքից՝ միանում է Գ. Ծառուկյանի գլխավորած շարժմանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ծառուկյանի գլխավորած դաշինքին միացած «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության» ատենապետ Նարեկ Գալստյանը, նախքան «Ծառուկյան» դաշինքին միանալը, «պայման» է դրել, որ «Ծառուկյան» դաշինքում չպետք է տեղ ունենա Լ. Սարգսյանի գլխավորած կուսակցությունը: Սակայն երիտասարդ Գալստյանին, ըստ ամենայնի, հասկացրել են, որ ինքը չի կարող պայմաններ թելադրել: