
Մինսկից Բաքու տեղափոխված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով շարունակվում են քննչական միջոցառումները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլտանովը:
«Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ ծանր հանցանքների հարցով վարչությունը շարունակում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի՝ 281.2 («հանրային կոչեր՝ ուղղված պետության դեմ») և 318.2 («Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում») հոդվածներով Մինսկից Բաքու տեղափոխված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի գործով քննչական միջոցառումները»,-հայտնել է Սուլտանովը: