Քիչ առաջ ավարտվեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց «ԵԼՔ» դաշինքի՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու համար նախաձեռնած բողոքի ակցիան։
Ակցիայի ավարտին «ԵԼՔ» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կազմակերպած ակցիայով բողոքն արտահայտելու ձևը չպետք է ավարտվի։
«Ես կարծում եմ, որ մի կարևոր նրբություն կա, սա չպետք է լինի այն դեպքերից, որ եկանք, ակցիան արեցինք ու գնացինք, սա պետք է շարունակել: Այստեղ Բելառուսի դիվանագիտական ներկայացուցիչներին, դեսպանատան աշխատակիցների տեսնելիս պետք է ինչ-որ կերպ բողոքի նշան ցույց տալ»,– ասաց նա: