
Ադրբեջանը սխալ է համարում բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի քաղաքականացման փորձերը, ում Մինսկից Բաքու տեղափոխեցին: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Քաղաքականացման փորձերը սխալ են: Այդ հարցը զուտ իրավական բնույթ է կրում, այն պետք է դիտարկվի իրավաբանական հարթության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Լապշինն «առանց Ադրբեջանի թույլտվության» անօրինական այց է կատարել «օկուպացված տարածքներ»: