
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը տեղի իշխանություններին խնդրել է թույլ տալ հանդիպել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս մասին հայտարարել է Բելառուսում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը:
«Մենք մշտական կոնտակտի մեջ ենք գտնվում Ադրբեջանում ռուսական դեսպանատան գործընկերների հետ, ովքեր արդեն Ալեքսանդրի հետ հանդիպման հարցում են ուղարկել»,-ասել է գործակալության զրուցակիցը: